24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սև Լիճը» և Աստվածաբանական հին վեճը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում խորանում է դետերմինիստական մտածողությունն, այսինքն ամեն ինչ կամ կանխորոշված է, կամ էլ կա դավադրություն ռուսների, ամերիկացիների, թուրքերի, կամ ծայրահեղ դեպքում մասսոնների ու “աշխարհի տերերի” կողմից։ Իսկ ավելի խորաթափանցներն ամեն ինչի մեղավորը համարում են Աստծոն, կամ Նա չկա, կամ վատն է, կամ հայերին չի սիրում։ Կարճ ասած, մեղավորն Աստվածն է։ Այս մոտեցման ամենացայտուն դիագնոզը սա է․

 “Ուր էիր Աստված երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ

  Ուր էիր Աստված երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ

  Ուր էիր Աստված երբ ավիրում էին չքնաղ մի երկիր

  Ուր էիր Աստված երբ խենթացած ցավից աղաչում էինք ամեն”։

Քանի որ պարզ քաղաքական, կամ  “քաղաքացիական” լեզվով հնարավոր չէ մի պարզ ճշմարտություն բացատրել, անցնենք աստվածաբանական հասկացություններին, գուցե դա օգնի հասկանալ։

Ցանկացած կրոնի հիմքում կան անկյունաքարային հասկացություններ, դրանցից մեկը “ազատ կամքի” և դետերմենիզմի՝ այսինքն “կանխորոշվածության” դիլեման է։ Եթե ամեն ինչ կանխորոշված է, ապա մեծ հաշվով մենք անելիք չունենք, պետք է սպասենք բախտի վճռին, իսկ եթե կա ազատ կամք, ապա մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մնացած ամեն ինչի համար ինքներս մեզ պետք է մեղադրենք։ Այսինքն Աստված “ինքնորոշման” կողմնակից է։

Այստեղ առաջանում է հարց, բա Աստված ինչ գործի է, ուր է Արդարությունն ու Մեղքերի համար պատիժը։

Եթե գանք քրիստոնեության գլխավոր հայեցակարգին, ապա Հիսուսը չի եկել մեզ ազատելու այս աշխարհի չարչարանքներից, այլ խոստացել է Փրկություն Այն Աշխարհում։

Դա Փրկություն է աշխարհիկ կյանքից հետո, իսկ Այս Աշխարհում մենք ենք պատասխանատու մեր արաքների ու դրանց հետևանքների համար։ Նաև մենք են որոշում մեր փրկվելու հնարավորությունը։ Պարզ ասած, քրիստոնեություն շանս է տալիս, այն էլ Այն Աշխարհի կտրվածքում, ոչ ավելին։

Սա քրիստոնեական մտքի Մեյն Սթրիմն է, իհարկե կան վիճաբանություններ, թե Հավատքով ենք փրկվելու, թե Բարի Գործերով, նաև կան ուղղություններ, որտեղ համարվում է, որ նախորոք որոշված է, թե ով է փրկվելու, փրկվողների տեղերն էլ սահմանափակ է և այլն։ Նմանատիպ վեճեր կան նաև մյուս կրոններում, բայց դա չի այս գրառման նպատակը, կենտրոնանանք հիմնական մոտեցումների վրա։

Ինչի եմ սա գրում։

Ադրբեջանցիները սահմանն առաջ են տվել, կամ ավելի պարզ, մեր տարածքները գրավելով գալիս են, առանց կրակոցի՝ Դե Ֆակտո։ Կան մարդիկ, որ սրա մեջ դավադրություն են տեսնում՝ ռուսներն են դա կազմակերպել, կամ Ալիևը Նիկոլին օգնում է արտակարգ դրություն հաստատել ու հետաձգել ընտրությունները, կամ Էրդողանը Պուտինին հրահրում է, կամ հրեաներն են դա կազմակերպել, որ Պաղեստինի թեման այլ թեմայով շեղեն։ Բնականաբար, վերջում Աստված է լինելու մեղավոր, որ այդքան անարդար է ու այդ ամենը թույլ է տալիս։

Իրականում Ալիևն ուղղակի հող է գրավում ու առաջ է գալու այնքան, որքան հնարավոր է, որքան թույլ տանք։ Մնացածն իր համար կարևոր չէ, անցողիկ է։

Հիմա գալիս եմ “ազատ կամքի” հասկացոթյանը։ Աստված, ըստ քրիստոնեության հիմնական մոտեցման, վերևից նայում է ու գնահատում, ու ով իրեն ոնց պահի, դա կֆիքսի հետագայում, Իր մոտ գնալուց հետո, համապատասխան վերաբերմունք ցույց տալու համար: Մաքսիմում կարող է ուղղորդել, նշաններ տալ, բայց դա էլ հասկացողների համար է, եթե դա կարողանանք տեսնել ու գիտակցել: Եթե Ինքը մեր փոխարեն ամեն ինչ աներ,  հակառակ դեպքում մենք կլինեինք օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ ու ամեն ինչ կլիներ անիմաստ:

Հանրագումարի ենթարկենք ասածը, այս Անցավոր աշխարհում ամեն ինչ մեզանից է կախված։ Պարզ ասած, ուրիշների վրա մեղքը մի գցեք»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ