15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դուք նույնչափ հեռու եք անվտանգության պատկերացումներից, ոնց ես գեղասահքից․ Արման Սաղաթելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրադրությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Թե բա, «անվտանգության խորհուրդ»… Ձեր պատկերացումները անվտանգության մասին սահմանափակվում են հարյուրավոր ոստիկաններով մի քանի մետր քայլելով։ Նույն հաջողությամբ մի հատ էլ ստից հոդված գրեիր ՀԺ-ում։ Դուք նույնչափ հեռու եք անվտանգության պատկերացումներից, ոնց ես գեղասահքից։ Դրա ապացույցը` հանձնված Արցախի մեծ մասը, մուղամը Շուշիում, հազարավոր կործանված ճակատագրեր, կազմաքանդված բանակ ու անպատժելիությունից հարբած թշնամին արդեն Սյունիքում։

Ցանկը կարող եմ շարունակել անվերջ, բայց ամեն կետի ներքո մարդկային ճակատագրեր ու հայրենիքն է, որոնք դուք կործանում եք ամեն աստծու օր։ Ու շփոթված պինգվինների դեմքերով կրկին մի ամբողջ օր ստելն ու կապիկությունը նորից ունեցավ մեկ օրվա կյանք։ Եւ եթե 3 տարի առաջ դեռ կարելի էր որոշ առումով համարել, որ շատ մարդիկ միամտաբար խաբվում էին, ապա բոլորը, որոնք հրաժարվում են դա ընդունել հիմա, պարզապես կամ անհույս հիմար են, կամ դավաճան։

Մեր երկիրը շանս չունի, եթե օր առաջ չազատվի այս աղետալի համավարակից»։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ