24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գորիսից կես քայլ էն կողմ գրված է բարի գալուստ Ադրբեջան. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հանգիստ նստեք տեղներդ, հա, թուրքը գալիս ա, ի՞նչ եք խառնվել իրար, դուք միշտ էլ թուրքի հետ քիրվայություն արել եք, դուք թրքահպատակ եւ թրքագույն եք, դուք թրքարյուն քարդաշներ եք․․․Ի՞նչ է պատահել, ոչինչ, պարզապես դուք հիմա բոլորդ միասին, այո, ԲՈԼՈՐՍ միասին մեզ էշի տեղ դրած չենք ուզում նկատել, որ մեր հայրենիքի հերթական կտորն է տրվում թուրքին․․․հերթական սուրբ մասունքը՝ շան բերանում է հայտնվում։
Իշխանությունը հանգի՜ստտտ, բավարարվա՝՝ծծծծ, որոճում է՝ մի հատ <չօգտագործվող> դիրք են վերցրել, յաա․․ՊՆ ասում է՝ երեք կիլոմետր առաջ են եկել, յաա, բայց՝ առանց մարտերի, գնահատեք, յաա, գոհ եղեք, էլի․․․Ի՞նչ եք աղմուկ բարձրացրել․․․․Էսօր տաքսու մի վարորդ, միջին տարիքի, , կարծես՝ գրագետ մի շալվարավոր կենդանի , ինձ համոզում էր, որ իր որդին Քարվաճառում է ծառայում, որ Մռովը մերն է, որ Եղնիկներում է ծառայում, որ ամեն ինչ օքեյ է․․․Չէ, չգժվեցի, արդեն էնքան եմ այսպիսի բաներ լսել, որ էլ խելագարվելու տեղ չկա․․․․Գորիսից կես քայլ էն կողմ գրված է բարի գալուստ Ադրբեջան, Շինուհայրը ներսից-տակից-կողքից սահման է, ռազմաբազա, ճանապարհին՝ դեպի Արցախ, չէ, ի՞նչ Արցախ, դեպի Ջերմուկ, հետո՝ Գորիս ու Կապան լրիվ ռազմական տեխնիկա է, որ գնում-գալիս է․․․
Իսկ քաղաքացիականների անձնագրերը ստուգում են էս կողմից գնալիս, էն կողմից եկողներինը կարծես հետաքրքիր չէր․․․Ինչո՞ւ․․
Լա՞վ եք, հա՞յ եք, կա՞յֆ է․․․
Ամոթ, ամոթ, ամոթ․․․․
Ամոթ , որ հայ եք եւ ամոթ, որ էսքան
էս եք․․․
 
Երբեք այսքան հիասթափված չեմ եղել <ժողովրդիցս>․, Երբեք․․․․
Բայց մի հուզվեք, հանգիստ վայելեք ստերի հերթական չափաբաժինը՝ օրը երեք անգամ ուտելուց առաջ, եթե ուտելու բան դեռ ունեք․․․Հետո, քնելուց առաջ մի-մի գավաթ էլ խմեք թուրքի կենացը, որ առանց մարտերի առաջ գալով գրավում է ձեր հայրենիքը․․․
 
Խմեք ու քնեք․․․
Առավոտյան ով մեռած, ով կենդանի․․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ