24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ․․․ Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկերտ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել:

Բայրամովն ասաց բառացի հետևյլաը. «Չեմ ուզում հիմա ինչ-որ կոնկրետ մարշրուտ մատնանշեմ, որպեսզի ՈՄԱՆՑ համար լրացուցիչ լարվածություն չստեղծեմ»:

Ադրբեջանական նախարարի խոսքից հետևում է, որ գործող կապիտուլյանտները տվել են իրենց համաձայնությունն առաջնային մի այնպիսի տարբերակին, որի հրապարակումը այս պահին կվնասի Նիկոլի քաղաքական շահերին Հայաստանում:

Այսինքն՝ հերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում այս անհայրենիք սրիկաները շարունակում են վաճառել Հայաստանի և Արցախի շահերը, թաքուն պայմանավորվածություններ են ձեռքբերում ադրբեջանցիների հետ:

Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաների հոգատարությունը Նիկոլի հանդեպ կրկին վկայում է այն մասին, որ Նիկոլը փաստացի ադրբեջանական դրածոն է Հայաստանում և եթե նա վերարտադրվեց, ապա Սյունիքի վրա կարելի է խաչ քաշել:

Ի դեպ, այսօրվա լարվածությունը մեր սահմաններին հենց այս գործարքի մի մասը կարող է լինել:

Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին:

Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ