14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռուբլու արժեզրկումը լրջորեն ազդել է խմիչքների արտահանման վրա

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ խաղողի մթերումներն արդեն ավարտվել են, իսկ գինու արտադրությունն այս տարի նվազել է շուրջ 9 տոկոսով: Իսկ ահա խաղողի մթերման պարագայում, ըստ նրա, 10 տոկոս աճ է գրանցվել:

“Այս տարի արտահանվել է 1 միլիոն 300 լիտր գինի: Այս ոլորտում, նախորդ տարվա համեմատ, ունենք գինու արտահանման 30 տոկոսի աճ, ինչը պայմանավորված է գինու անցյալ տարվա պահուստով”,- ասել է նա:

Բանախոսը նշել է, որ ալկոհոլային խմիչքների արտահանման վրա լուրջ ազդեցություն է թողել ռուսական ռուբլու արժեզրկումը, եւ եթե այն առաջիկա 10-20 օրվա ընթացքում չկայունանա, Հայաստանում տնտեսությունը լուրջ վնասներ կկրի:

“Ռուսական շուկայի գործընկերները չեն կարողանում ստանալ այքան ծավալով վարկեր, որքան ստանում էին նախորդ տարի նույն ժամանակահատվածում”,- ասել է նա` նշելով, որ ռուբլու կարգավորման դեպքում էլ հայ արտահանողները մեկ տարի հետո էլ զրոյով են աշխատելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ