23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պայքարին՝ հանուն Սյունիքի անվտանգության. Բորիս Ավագյան

Արցախի ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանն առաջարկ է ստացել Սյունիքի մարզի համայնքապետերից՝ միանալու իրենց պայքարին և համաձայնել է։

«Սյունիքի համայնքապետերն ինձ առաջարկել են միանալ «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, Սյունիքի անվտանգության պայքարին, որն իրենք տանում են։

Նրանք այդ պայքարը տանում են ոչ միայն Սյունիքում, այլ տանում են նաև քաղաքական պայքար, որովհետև հասկանում են, որ քանի այս իշխանությունները կան, իրենք իրենց Սյունիքում անվտանգ զգալ չեն կարող, դրա համար ընդունել եմ իրենց առաջարկը՝ միանալու իրենց պայքարին Սյունիքի անվտանգության համար», – Para.tv-ի հետ զրույցում ասել է Ավագյանը։

Նրա խոսքով՝ այդ պայքարն առաջին հերթին քաղաքական է, որովհետև այս իշխանությունները պետք է հեռացվեն։

«Տվյալ պահին մեր անվտանգության զգացողությունը հիմնավորված է միայն այն դաշնային պայմանագրերի հիման վրա, որոնք ունենք ՌԴ հետ։ Պետք է խորացնենք մեր ինտեգրացիան Ռուսաստանի Դաշնության հետ հենց անվտանգության գծով», – ասել է Ավագյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ