07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ուրախ է

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստին գոհունակութուն հայտնեց կառավարության կողմից ներկայացված  ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագծի առնչությամբ:

Պատգամավորը հարցրեց, թե ինչպես են ընտրվել Կառավարության սահմանած աջակցության չափաքանակները: Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը առանձնակի շնորհակալություն հայտնեց Փաշինյանին նախագծի աշխատանքային խմբի հետ քննարկմանն ակտիվ մասնակցելու համար եւ նշեց Կառավարությունը փորձառություն ունի և չափը, քանակը և կարգը կլինեն հավուր պատշաճի:

Փաշինյանը մեկ դիտարկում էլ ունի՝ առաջարկում է նախորդ տարվանից ՀՀ-ում գործող դպրոցական երեխաներին սննդով ապահովելու փորձնական ծրագիրը, որն այս տարի ավելի քան չորս անգամ ընդլայնվելու է, իրականացնել նաև սահմանամերձ համայնքներում: Տերտերյանը խոստացավ առաջարկը ներկայացնել պատկան մարմիններին:

Հիշեցնենք, այս օրենքի նախագծով նախատեսվում է կառավարության հաստատած 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու և բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։

Նկատենք, որ նման նախաձեռնություն ուներ նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն կառավարությունն առաջարկել էր միասին քննարկել ու առաջարկներով լրացնել գործադիրի նախագիծը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ