07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանամերձ համանքի գազից զրկված բնակիչներին փայտ կտրվի

՛՛Շատ գովելի է, որ վերջապես անդրադարձ եղավ, ու վերջապես օրենսդրական հիմքեր են ստեղծվում՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ 2001-03 թթ օրենք է եղել սահմանամերձ համայնքների մասին և հարցրեց հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին, թե ինչու չի դիտարկվել այս հարցը օրենքի շրջանակներում քննարկելու տարբերակը: Պատգամավորը խնդրեց բացատրել նաև ինչու սահմանամերձ, ոչ թե սահմանապահ, ով է կազմակերպելու այս ամբողջ աշխատանքները՝ պետական համակարգը, թե սոցիալական ծառայություն մատուցող սուբյեկտները:

՛՛Մի կարևոր հարց ևս՝ օրինակ բնափայտի օժանդակությունն այստեղ նախատեսված չէ, բայց գաղտնիք չէ, որ այդ գյուղական բնակավայրերում փայտն են օգտագործում, դա են վառում, ինչու չկա դա՛՛,-հետաքրքրվեց Մինասյանը: 

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ նախկին օրենքը բավական ծավալուն էր, քանի որ գույքագրվել էին շուրջ 278 համայնք, դրանցում առկա բոլոր կարգի խնդիրները, և կառավաչրությունը տարեցտարի այդ խնդիրները լուծել է տարբեր ծրագրերի միջոցով: ՛՛Այս օրենքի նախագիծն ընդւոնվելու պարագայում կունենանք հաշվետվողականություն, հրապարակայնության խնդիրը կլուծենք՛՛,-ասաց նա: Ինչ վերաբերում է սահմանամերձ-սահմանապահ համայնք հասկացություններին, ապա նա նկատեց, որ դրանք տարբակվում են մի քանի հոդվածներով՝ հստակ մարտական գործողությունների արդյունքում չմշակվող, գնդակոծության տակ եղող սահմաններ և այլն: 

Վաչե Տերտերյանը հայտնեց, որ սոցիալական աջակացությունը կազմակերպելու են համայնքի ղեկավարները մարզպետների հետ միասին: Խոսելով փայտանյութի մասին՝ փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ որոշակի փոխհատուցում կտրվի նրանց, ովքեր գազ չունեն, այդ թվում և կտրվի փայտ: Օրենքում այդ մասին չեն գրել, քանի որ վստահ չեն, որ բոլոր սահմանամերձ համայնքներին կարող են ապահովել փայտով:

Արծվիկ Մինասյանը հաև հարցրեց, թե ինչու այս նախագծում անդրադարձ չկա ուսանողների վարձավճարների, նպաստների հետ կապված: Վարե Տերտերյանն ասաց, որ այդ նպաստներն առաջարկում են լրացուցիչ չնախատեսել, քանի որ այլընտրանաքային ճանապարհներ կան, նպաստներ տրամադրվում են, և կարծում են՝ ավելի կոռեկտ կլինի խնդիրն այնտեղ լուծել: ՛՛Մենք ձեռնպահ մնացինք այս օրենքի շրջանակներում նման խնդիր լուծելուց՛՛: 

Հիշեցնենք, որ այս օրենքով կառավարությունը մասամ փոխհատուցելու է սահմանամերձ համայնքների կոմունալ ծախսերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ