24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ լավագույն ԱԳ նախարարները եղել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԳ նախարարի էֆեկտիվությունը չափելի է երկրի ղեկավարի արտաքին քաղաքական ադեկվատությամբ

Եթե պետության ղեկավարն արտաքին քաղաքական հստակ տեսլական և սկզբունքայնություն ունի, ամուր կանգնած է ԱԳ նախարարի թիկունքին, ապա նախարարը չի կարող տապալվել, և հակառակը՝ տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը:

Վերջին մինի հարցմանս մասնակցած մարդիկ կարծում են, որ ՀՀ լավագույն ԱԳ նախարարներ են եղել.

1. Տեր-Պետրոսյանի ԱԳ նախարարներ 5

2. Ռոբերտ Քոչարյան ԱԳ նախարար 42

3. Սերժ Սարգսյանի ԱԳ նախարար 48

4. Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարներ 0

Հ.Գ. Տեր-Պետրոսյանի մասով որոշակի սուբյեկտիվություն կա: Նախ մարդիկ նրա 3 ԱԳ նախարարներին լավ չեն հիշում, հետո հաշվի առնենք, որ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր հիմնադրվում մեր արտաքին քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա տապալված ղեկավարի նախարարները, ինչպես արդեն նշեցի՝ չեն կարող չտապալվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ