23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա ասում ես՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել․ Գևորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նախկին և ներկա բոլոր պատվարժան պաշտոնյաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպանը նշեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Արման Թաթոյանին ինչի՞ ես հետապնդում, այ տղա։ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների ամենարդյունավետ պաշտպանն է։ Ո՞վ կարող է ուրանալ նրա դերը ռազմագերիների վերադարձի հարցում։ Ո՞վ ես դու, որ ցուցում ես տալիս քո մի երկու լնգուլավազ պատգամավորների, որ անուն կպցնեն, քննադատեն։ Շատ երկրներ կցանկանային Արման Թաթոյանի նման Մարդու իրավունքների պաշտպան ունենալ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուժեն ցանկանում էին կրճատել։ Կրաճատեք բա ի՞նչն ավելացնենք, ձեր գոմիկ ու անգրագետ նախարարների պարգևավճարնե՞րն էիք ուզում ապահովել»,- ասաց նա։
Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ եթե օբյեկտիվ ընտրություններ անցկացվեն, Նիկոլ Փաշինյանը հնարավոր է 1 % էլ չհավաքի։

«Եթե Ռուսաստանից երկու ազդեցիկ մարդիկ գան, ինքը կուռկուռի ձագի նման կնստի կողքերը, ու ընտրություններն օբյեկտիվ անցնում են։ Ես գուցե ինքնիշխան պետության տեսանկյունից լավ բան չեմ ասում, բայց զոհասեղանին հայ ժողովրդի փրկության խնդիրն է։ Այս ընտրություններում, եթե իրենք հաղթեն, ուրեմն՝ վերարտադրվելու են Դանիել Իոնաիսյանները, Ալեն Սիմոնյանները, տրանսգենդերները։ Նիկոլ Փաշինյանի անձը կոնկրետ ինձ համար այնքան բան չէ, ինչքան իր կողքի մարդիկ։ Տեսեք, թե ովքեր են շարունակելու կառավարումը հետպատերազմական Հայաստանում»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ցուցակից պարզ են դառնալու նրա նպատակները։

«Ասեկոսեներ կան, որ նա իր ցուցակում ընդգրկելու է գործարարների։ Երբ ինքը ղժղժան ընդդիմադիր մանդատակիր էր, խոսում էր գործարարներից քաղաքականությունը զատելու մասին։ Հիմա ես ուզում եմ հարց տալ այդ անլվա անձնավորությանը՝ դու հիմա գործարարների վրա չե՞ս հենված, այ տղա»,- նշեց Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ թեպետ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ սխալներ թույլ տվել են, սակայն որևէ մեկն այս չափ վնաս չի պատճառել երկրին։

«Նիկոլ Փաշինյանը կործանել է Հայաստանը։ Ամոթ է ուղղակի։ Գնում է գյուղեր, ինչքան կիսախելագար, կասկածելի բովանդակությամբ մարդ կա մոտեցնում են միկրոֆոնին։ Գեղարքունիքում ասում է՝ մենք ձեզնից ոչ մի բան չենք գողացել։ Արա, դու մարդկանց տների լույսը տարար, հիմա կանգնել ես զոհված երեխեքի ծնողների առաջ, այ փսլնքոտ, դու տարել ես իրենց ապագան, իրենց հույսը։ Դու ավելի մեծ բան ունեի՞ր տանելու։ Սրա խուժանության աստիճանը պատկերացրե՞լ եք։ Ամբարտավան փնթին Ծովինար համայնքում ժպտալով կարդում է մեր զոհված երեխեքի անունները։ Արա, դու չես ամաչում, որ դեռ ապրում ես»,- ավելացրեց Գևորգ Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ