27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի գլխավոր դատախազը` հայ գերիների մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան» և հավելել, որ վերոնշյալ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է minval.az լրատվականը։

Նա ասել է․ «Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Քրեական գործին համապարփակ և օբյեկտիվ մոտեցման համար տվյալ անձի նկատմամբ կիրականցվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան քննություն: Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործը նույնպես ավարտական փուլում է: Այս կապակցությամբ հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մայիսի 4-ին 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:

Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:

Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ