06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ռոբերտ Ամիրխանյանի
ծննդյան օրվա առթիվ

՛՛Հարգելի պարոն Ամիրխանյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Տարիներ շարունակ Ձեր հեղինակած երգերի ու երաժշտության շնորհիվ ունկնդիրը հոգեհարազատ կապի մեջ է հայի ու Հայաստանի, հոգու եւ սրտի հետ՝ ՛՛Երազ իմ երկիր՛՛-ը տեսնելով ՛՛Հայի աչքեր՛՛-ով, սիրո ուժը զգալով ՛՛Այնպես ուզում եմ՛՛, ՛՛Կարմիր ծաղիկ մը գարունի՛՛ եւ մյուս հայտնի ստեղծագործությունների միջոցով:

Տարբեր ժանրեր ներկայացնող Ձեր ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ են
հայկական հայտնի կինոֆիլմերում հնչող երգերը՝ յուրահատուկ մթնոլորտով
շրջապատելով դերասանական խոսքն ու խաղը:

Իսկ հայ պոեզիայի հանդեպ Ձեր ինքնատիպ երաժշտական վերաբերմունքի շնորհիվ արեւմտահայ ու արեւելահայ բանաստեղծության մի շարք գոհարներ դարձել են հոգեպարար երգեր:

Հարգելի պարոն Ամիրխանյան,

Դուք արվեստասերներին նվիրել եք իսկապես լուսավոր ու բարի երգեր եւ մեղեդիներ: Մեծ է նաեւ Ձեր ներդրումը որպես մանկավարժ ու երաժշտական կյանքի փորձառու կազմակերպիչ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն ու ստեղծագործական շարունակական եռանդ՝ ակնկալելով, որ հայ երգարվեստն ու երաժշտարվեստը կհարստանան Ձեր նոր մնայուն ստեղծագործություններով՛՛:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ