06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր հարուստ և ինքնատիպ ստեղծագործական ժառանգությունը վաղուց արդեն հայ երաժշտարվեստի գանձարանի մասն է կազմում: Ձեր երաժշտությունը, մասնավորապես՝ երգերը, լայն և արժանի ժողովրդականություն են բերել Ձեզ: Դուք այն երջանիկներից եք, ում երգերը մեր ժողովրդի մի քանի սերունդների շուրթերին են:

Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական գործունեությունը:

Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ