26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլն ավելի վտանգավոր է, քան Էրդողանն ու Ալիևը, Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը չի հերքում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ իրենց ընկերներից շատերը հետապնդվել են, բայց այսօր այդ հանգամանքը չի խանգարում, որ «Հանրապետականը», Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքի» հետ դաշինք կազմելով, մասնակցի հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Շարմազանովը նշեց, որ Վանեցյանի հետ գաղափարական նմանություններ ունեն, հետևաբար զարմանալի չէ, որ հենց նրա հետ են դաշինք կազմում: 

 
ՀՀԿ խոսնակն արտառոց չի համարում, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացված չի լինելու դաշինքի համամասնական ցուցակում, ավելին՝ ոչ միայն կուսակցության ղեկավարն, այլ նաև իրենցից շատերը չեն մասնակցի ընտրություններին,  քանի որ պաշտոնի չեն հավակնում։

Չմեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, այն է՝ երեք նախագահների միասնության դաշինքով մասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ, ընդգծեց. «Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ, սա՝ Նիկոլ Փաշինյանն, ավելի վտանգավոր է, քան Էրդողանն ու Ալիևը»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

24news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ