13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պաշտոնյաները կարողանում են ՛՛ռևանշի՛՛ հասնել/ֆոտո, վիդեո/

Այսօր, Նոյեմբերի 15-ին, ֆուտբոլային խաղի շրջանակներում միմյանց դեմ էին դուրս եկել քաղաքական գործիչներ, պաշտոնյաներն ու ուսանողները:

Քաղաքական գործիչների թիմի կազմում էին՝

էդուարդ Շարմագանովը (Աժ փոխնախագահ) 
Հովհաննես Հովսեփյանը (նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար),
Վարդան Արամյանը (ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավարի առաջին տեղակալ)
Հովհաննես Սահակյանը (Աժ պատգամավոր)
Արծվիկ Սինասյանը (Աժ պատգամավոր)
Արմեն Բաբայանը (Աժ պատգամավոր)
Սամվել Ֆարմանյանը (Աժ պատգամավոր)
Հրայր Թովմասյանը (Աժ աշխատակագմի ղեկավար – գլխավոր քարտուղար)
Կարեն Ավագյանը (Աժ պատգամավոր):

Հանդիպումը բավական դիտարժան էր և անցնում էր լարված մթնոլորտում: Հենց սրա մասին է խոսում վերջնական արդյունքը՝ 6-5 հաշվով հաղթեցին քաղաքական գործիչները: Սա թիմերի երկրորդ դիմակայությունն էր, հիշեցնենք, որ առաջին խաղում հաղթել էին ուսանողները: Փաստորեն, պաշտոնյաները կարողացան ՛՛ռևանշի՛՛ հասնել, իսկ դրանում նրանց օգնեց Շարմազանովի ձևակերպած դուբլը:

Հանդիպումը կազմակերպվել էր երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային տոների առթիվ: Մարզական այս միջոցառումը նպատակ ուներ երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:

Խաղի գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք տեսնել Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ