Այս աղմուկի պայմաններում դեռ կան մարդիկ , որ խոսում են արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների մասին․ Հովհաննես Սահակյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեք տարի շարունակ մեր երկրում որևէ հարցի շուրջ բովանդակային , ինտեկլեկտուալ , գաղափարական ու մասնագիտական քննարկումներն իսպառ բացակայում են ։
Փոխարենն ունենք՝ աղմուկ-աղաղակ, իրավական պետության բարոյազրկում, ապօրինի հրահանգներ և գործողություններ, որոնք ուղեկցվում էին ԱԺ շենքի շրջափակմամբ, դատարանների շրջափակմամբ , Սահմանադրական դատարանի ու դատական համակարգի գլխատմամբ ։
Այսօր այս ամբողջ շարքը համալրվեց ևս մեկ դրսևորմամբ ՝ հերթը հասավ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին ։
Ազգային ժողովում քննարկումները վերածելով «ռազբորկայի և հաթաթայի»՝ օրվա իշխանությունը փորձում է խլացնել , ոչնչացնել թերևս մեր երկրում միակ աշխատող կառույցի՝ ՄԻՊ գրասենյակի ձայնը , որը դեռևս սկիզբ էր առել հաստատության տարեկան բյուջեն կրճատելու գործընթացով։
Եվ այս աղմուկի պայմաններում դեռ կան մարդիկ , որ խոսում են արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների մասին․․․