13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բա չիմացա՞ք երեկ ինչ էղավ…

Մանկավարժ, բլոգեր Արա Նախշքարյանը facebook-ի իր էջում գրառել է.

՛՛Բա չիմացա՞ք երեկ ինչ էղավ… ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԱՍԵԼ: Վստահ եմ ինձ բոլորդ էլ կհասկանաք ու կփորձեք ներել…
Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ ես կարծում եմ որ այն փայլուն գոլը, որն արվեց մեր հավաքականի դարպասին, դա ոչ թե Ռոնալդուն էր այլ մեր 4-րդ համարի խաղացող ՈՍԿԱՆՅԱՆԸ:
Ես չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է ոչինչ չասող գնդակը հանկարծ մեծ աղմուկ բարձրացնի: Ախր հեչ էլ գոլային իրադրություն չէր, ախր առանց մտածելու Ոսկանյանը թեկուզ մեր գոլին, բայց պիտի հարվածեր: Մեկ է, որ մերոնք 50-50 ճշգրտությամբ են հարվածում, մարդ ես էլի, մեկ էլ տեսար շեղ լիներ: Ոչ թե Ոսկանյան-Ռոնալդու-ԳՈԼ:
ԲԱՅՑ ՏՂԵՔ ՋԱՆ, ԱՍԵՄ ՁԵԶ… ԶԻԼ ԽԱՂ ԷՐ, ԵՍ ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱ, ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻՆ ԵՍ ՆՄԱՆ ԽԱՂ ՉԷԻ ՏԵՍԵԼ: ՄԻ ՔԻՉ, ՈՐ ՉՎԱԽԵՆԱՅԻՔ ԹԵ ԳՆԴԱԿԻՑ, ԹԵ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԻՑ ԱՄԵՆ ԲԱՆ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ: 
ՏՂԵ՛ՐՔ, միշտ հիշե՛ք… ԳՆԴԱԿՆ Է ՎԱԽԵՆՈՒՄ ՔԱՋԻՑ…

Հ.Գ.
Հա ու մի բան էլ, ասեմ, ՄԵՆՔ, ՈՐ ՄԵՆՔ ԷԻՆՔ ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԴԵՌ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ ԷԻՆ… 
Ողջ լերուք… Ես Հպարտ եմ իմ հավաքականով ու մեր տղաներով…

Մի խոսքով ես համարում եմ, որ այս խաղը 0-0 է ավարտվել
Պորտուգալացիք մտածելու բան լիքը ունեն…՛՛,-գրել է Նախշքարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ