19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից․ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իշխանությունների նախընտրական կարգախոսի մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝ «Ապագա կա՛»-ն է։

Հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի օրերին իրենց երկու հեշթեգերը՝ արծրունական «Հաղթելու ենք»-ը ու սորոսական՝ «Դա խազ»-ը։ Հիմա էլ ապագա, պարզվում է, կա։ Իսկ կա՞ արդյոք ներկա։

Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, ու այստեղ, հազարավոր պայծառ տղաների համար ապագա այլեւս չկա։ Սա՛ ձեր կերտած ներկան է։

Ու ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ