24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Շարմազանով

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երեք նախագահներն ընդունում են, որ այս կապիտուլյանտ, հողատու, ազգակործան պատուհասը փորձանք է մեր ազգի ու մեր հայրենիքի գլխին: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահի  առաջարկին` 3 նախագահներով հանդես գալ միասնական դաշինքով:

«Մի բան անկհայտ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երեք նախագահներն ընդունում են, որ այս կապիտուլյանտ, հողատու, ազգակործան պատուհասը փորձանք է մեր ազգի ու մեր հայրենիքի գլխին, եւ երեքն էլ ընդունում են, ունենալով ներքաղաքական բավականին տարաձայնություններ, որ այս կապիտուլյացիայի, խայտառակ պարտության, Արցախի 75 տոկոսի հանձնման, Շուշիի, Հադրութի հանձնման, 5000 ընտիր զավակների կորստի, 10000-ից ավելի վիրավորների, հազարավոր գերիների եւ անհետ կորածների, եւ ազգային նվաստացման պատճառը այս Նիկոլ կապիտուլյանտն է: Հետեւաբար, կա կոնսենսուս, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն բացառապես առանց այս կապիտուլյանտի, եւ այո, նրա վերարտադրությունը կարող է ազգակործան լինել բոլորիս համար:  Այդ իմաստով ես ողջունում եմ առաջին նախագահի նման գնահատականները, եւ կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց լուման են ունեցել Արցախյան հերոսամարտում, հայկական պետականության կայացման ու կառուցման գործում, պետք է սթափության կոչ անեն մեր հասարակությանը, ոչ թե առաջիկա ընտրություններին նստեն թաղտին, սպասեն բախտին, այլ կապիտուլյանտը ստանա չնչին տոկոսով ձայն, որ վերջապես հասկանա, որ հայ ժողովուրդը մերժում է թուրքի առաջ ծնկի եկածին»- ասաց նա:

«Ինքնիշխանություն կորցնելու, հայրենիքի եւս մի հատված կորցնելու վտանգն այնքան օրհասական է, որ երեք նախագահներն էլ ունեն հստակ կոնսենսուս:Ով սրան ձայն է տալիս՝ ձայն է տալիս Ալիեւին, Շուշիի ու Հադրութի հանձնմանը»,- ասաց նա:

Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ սկսել է դաշինքի կազմման գործընթաց «Հայրենիք» կուսակցության հետ, այս պահին  իրենք այլ բան չենք քննարկում, բայց կոնսենսուս մինուս մեկն ակնհայտ է:

Անդրադառնալով Փաշինյանի այն հատարարությանը, թե Սերժ Սարգսանը եւ Ռոբերտ Քոչարանն են կապիտուլանտ են նրանք են հանձնել Արցախը, Շարմազանովն ասաց, որ ազգակործան կապիտուլյանտի զառանցանքը մեկնաբանելը անշնորհակալ գործ է:

«Մի բան անկհայտ է՝ Ալիեւը եւ նա «պասերով» խաղում են. ե՛ւ Աիեւի բկին են կանգնած երկրորդ եւ երրորդ նախագահները, ե՛ւ սրա, որովհետեւ Ալիեւին ծնկի են բերել, շուտով էլ սրան են բերելու:

Նրա սուտասանությունն ու անմեղսունակությունը համանախագահները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, Պոպովը վերջերս գաղտնազերծեց այդ բանակցային ժառանգությունը, Պուտինը, ՀՀ ԱԳՆ խոսնակը գաղտնազերծեցին, որ Շուշիի հարց չի եղել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞: Բա, որ հանձնում էին Քոչարյանն ու Սերժ Սարգսանը, Ալիեւը ինչո՞ւ չէր վերցնում: Հիմա մենք ի՞նչն ենք քննարկում, մի ապուշություն ասել է, մենք լուրջ դեմքով ուզում ենք նրան մեկնաբանել: Գնալով ավելի շատ նման գոռալու դոզաներ կտեսեք, որովհետեւ ինչքան մոտենա հունիսի 20-ը, այնքան չի կարողանալու իրեն զսպել:

3 տարվա մեջ դու ուրիշ հերոսի անուն չգիտեի՞ր, բա Ալիեւի անունը ինչո՞ւ չես տալիս, Էրդողանի անունը ինչո՞ւ չես տալիս:

Արտախորհրդարանական ուժերի հետ նրա հանդիպմանը ուղիղ հարցրել եմ՝ ինչ եք բանակցում, քեզ ինչ են առաջարկել, ասել է 5+2: Բա, որ 5+2, Շուշին ու Հադրութը որտեղի՞ց եկան: Կարո՞ղ է Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից Սարգսյանն ու Քոչարյանն են հրաժարվել: Հոկտեմբերի 19-ից հետո զոհվածները այս կապիտուկյանտի խղճին են: Արցախի նախագահն ասում է՝ մենք հոկտեմբերին արդեն գիտեինք, թե ինի հետեւանք կունենա: Բա, որ գիտեիք, այդ երեխեքին ինչո՞ւ տարաք մսաղացի տակ: Կապիտուլյանտը պատերազմի առաջին օրերին ասում էր՝ ես Պուտինի հետ էլ հեռախոսազրույց չեմ ունենա, Մակրոնի հետ կունենամ, թերթում անանուն հոդված էին գրում, որ, եթե Ռուսաստանը մի քիչ էլ բան անի, մենք թուրքի հետ առանձին կբանակցենք, պատերազմի օրերին արտասահմանյան լրատվամիջոցներին ասում էր՝ ես ռուս խաղաղապահների հարց չեմ քննարկում, Խաչատուրովի վրա քրեական գործ էր հարուցում ու ՀԱՊԿ-ից հետ կանչում, Պուտինին չէին դիմավորում, ասում էին՝ շոգ ա»,- ասաց նա:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ