14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պղնձի գները և Հայաստանը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

Այս տարվա հուլիսից սկսած պղնձի միջազգային գները սահուն նվազում են և նախօրեին նույնիսկ թարմացրեցին վերջին 9 ամիսների հակառեկորդը: Մեկ տոննա պղնձի գինը Լոնդոնի բորսայում կազմեց 6 հազար 580 դոլար: Դրանից ավելի ցածր գին Պղինձը ունեցել է մեկ էլ 5 տարի առաջ: Չնայած երեկ պղինձը փոքր-ինչ թանկացավ, սակայն վերջին ամիսների միտումները հոռետեսության հիմք են տալիս:

 Գունավոր մետաղների միջազգային գները ընդհանրապես և պղնձի գինը մասնավորապես, մեծ նշանակություն ունեն մեր տնտեսության համար, քանի որ այդ մետաղների հանքաքարերի և խտանյութերի արտահանումը նշանակալից տեղ է զբաղեցնում մեր արտահանման մեջ:

 Գների նվազումը հանգեցնում է արտարժույթի ներհոսքի նվազմանը և լրացուցիչ խթան հանդիսանում դրամի արժեզրկման համար: Եթե պղնձի գների նվազման միտումները շարունակվեն, ապա մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատման հետ մեկտեղ կարող են ավելի բարդացնել Հայաստանի ֆինանսական առանց այդ էլ բարդ իրավիճակը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ