25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այստեղ, անգամ սատանա՛ն կխաչակնքվեր. Արտակ Զաքարյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
 
«Այստեղ, անգամ սատանա՛ն կխաչակնքվեր
 
Երկիրը թշնամուն հանձնած կապիտուլյանտը հիմա էլ գնդակահարող է դարձել, բայց ափսոս՝ լիազորություն չունի։
Պետություն հիմնադրած Արամ Մանուկյանին ու սրբազան պատերազմի սպարապետ Վարդան Մամիկոնյանին է վկայակոչում. դուք հլա սրանց խելքին մտիկ արեք։
 
Հայկական պետություն քանդող պոպուլիստը՝ հայկական պետություն հիմնադրած նվիրյալի հետ է ցանկանում համեմատվել։ Հայ եկեղեցու հոգևորականից մերժվածը՝ հայ եկեղեցու սրբադասած հերոսի հետ է ուզում համեմատվել։
Իսկ կապիտուլյանտը տեղյակ է՞ արդյոք, որ պատերազմում սեփական զորքերն ավիրող, հսկայական տարածքներ հանձնող ու արդյունքում՝ սեփական տգիտության պատճառով երկիրը կապիտուլյացիայի ենթարկող ղեկավարները.
ա) բարոյականությունից և արժանապատվությունից դրդված՝ ինքնասպանություն են գործում,
բ) ժողովրդից ներողություն են խնդրում և կանգնեցվում են դատարանի առաջ՝ դատապարտվելու կամ արդարանալու համար,
գ) գնդակահարվում են վրիժառուների կողմից (ժողովրդի անունից)
դ) փախչում են երկրից, թաքնվում կամ վտարանդի են դառնում։
 
Ընտրությունը մեծ չէ։
 
Աշխարհում դեռ ոչ մի կապիտուլյանտ ապագայից չի խոսել։ Առավել ևս՝ ուրիշներին ապագա չի խոստացել։
Նույնիսկ «Սյունյաց ողջույն» ազգային մրցանակի դափնիները դաս չեղան։ Երևի պատճառն այն է, որ մեր ժողովուրդը հիմա ապրում է Ալբեր Քամյուի «Ժանտախտ»-ի մեջ»։
May be an image of 1 հոգի և տեքստը
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ