25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի. Նաիրի Հոխիկյան

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Սա է թուրքական ու ադրբեջանական վարքը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Հիմա հանում են գմբեթը իբր թե նորոգելու համար, բայց վստահեցնում եմ, այն չի նորոգվի որպես քրիստոնեական տաճար, այլ Պոլսի Սուրբ Սոֆիա տաճարի օրինակով կդառնա մզկիթ։ Թուրքիայի սահմանը բացելու դիմաց նրանց առաջնային պետք էին Շուշին ու Քարվաճառը»,-նշել է նա։

Հոխիկյանն ընդգծել է՝ մեր բերդաքաղաքը կդառնա թուրքական ազգայնամոլության, պանթուրքիզմի կենտրոն, որտեղ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի «Գորշ գայլերի» հոգևոր կենտրոնի։

«Կհանդուրժե՞նք արդյոք մենք դա։ Չի կարելի հույս դնել միջազգային երկերեսանի հանրության վրա, որի համար մարդկային ճակատագրերն ու արժեքները հարաբերական են։ Շուշիի տաճարը նորից կդառնա իր հոյակերտ գմբեթով եկեղեցի միայն այն ժամանակ, երբ բերդաքաղաքում կրկին հայ զինվորը կանգնի», – գրել է թուրքագետը։email sharing button

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ