01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Էս ազգի մեջ մի քաղաքական գործիչ չկա, որ վեր կենա ու ասի՝ Արցախն Ադրբեջան չի». հադրութցիներն ակցիա են իրականացնում ԱԳՆ դիմաց

Հադրութի շրջանից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գերծերի նախարարության շենքի դիմաց։

«Նամակ ենք հանձնելու ԱԳ նախարարին, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում մեզ ընդունի։ Մենք պետք է իմանանք մեր գլխի գալիքը», – լրագրողների հետ զրույցում ասաց հադրութցիներից մեկը։

Նրա խոսքով՝ ռուսները հայտարարում են, որ Արցախը Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, որ բանակցությունները շարունակվում են։

«Բոլորը հետաքրքրվում են Արցախով, բացի՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից։ Էս ազգի մեջ մի քաղաքական գործիչ չկա, որ վեր կենա ու ասի՝ Արցախը Ադրբեջան չի, պարոն ռուսներ, չի եղել ու չի լինելու։ Պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մենք էլ իմանանք, թե ինչ ենք անելու», – ասաց հադրութցին։

Նա նշեց, թե որևէ այլ տեղում, բացի Հադրութից, ապրել չեն ուզում։

«Մեզ առաջարկում են Արցախի տարբեր շրջաններում բնակություն հաստատել, մենք չենք ուզում։ Եթե մեզ տանեն ու որևէ այլ տեղում տեղավորեն, դա առիթ է լինելու, որպեսզի Հադրութը մոռացության տրվի, մենք չենք ուզում Հադրութը մոռանանք։ Այստեղ կամ Ստեփանակերտում նստելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենիքը վերադարձնեն։ Ցավոք, մեր իշխանությունների կողմից արվող քայլերն անբավարար են», – ասաց տեղահանված հադրութցին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ