Փաշինյանին հավատարիմ թևը սկսել է կասկածել թիմում յուրաքանչյուրին, թե ով որ փուլում կարող է դավաճանել իրենց․ «Իրավունք»
«Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքանչյուրին, թե ով որ փուլում կարող է դավաճանել իրենց:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հավատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ: Հենց նրանց է վերապահված խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տվյալներ փոխանցել «շեֆին»’ իմքայլականների նախընտրական վարքագծի վերաբերյալ:
Ըստ էության, վերոնշյալ եռյակի բարի կամքից էլ կախված է, թե իմքայլական պատգամավորներից ովքեր կրկին կհայտնվեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիվ ինքնամեկուսացված է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, և սա հաշվի առնելով էլ՝ իմքայլականներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Արդյունքում Աժ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուգոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»,-գրում է թերթը։
Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: