16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե այս ընտրությունները կանխավ որոշված չէր,ապա մեր հնարավորությունն ամենաբարձրն էր

՛՛Այսօր Ջեջույում ավարտվեց ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի ընտրությունները:Եթե այս ընտրությունները կանխավ որոշված չէր,ապա մեր հնարավորությունն ամենաբարձրն էր՛՛,-Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախարար Արթուր Գևորգյանը:

՛՛Ոչինչ չեմ կարող ասել,ես առաջին անգամ էի մասնակցում այս ընտրություններին և ինձ համար սա բավականին ուսուցողական և ,ինֆորմացիոն առումով, արդյունավետ կոնֆերանս էր: Ընտրությունները բավականին կասկածելի էին,քանի որ անցան երկրներ,որոնք ընդհանրապես կապ չունեն բռնցքամարտի հետ,որոնց այս 3 օրերի ընթացքում նույնիսկ բարև չէին տալիս,իսկ այսօր քվեարկում են հենց այդ երկրների օգտին:Այս ամենը մի փոքր անհավատալի է:Այնուամենայնիվ ես 5-րդն էի,իսկ անցողիկ տեղերն էին 1-4-ը:Առաջին փուլով անցավ Ուելսը,իսկ երկրորդ փուլով` Ադրբեջանը,Գերմանիան և Թուրքիան:

Գործադիր մարմնում տեղ չգտան այնպիսի երկրներ,ինչպիսիք են Ռուսաստանը,Ուկրաինան,Ֆրանսիան,Իռլանդիան,Անգլիան: Եվրոպական մոտ 40 երկրներից անցան միայն 4-ը: Ջեջույում ինձ հետ էր նաև ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի գլխավոր խորհրդական ,Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը:Կարծում եմ մեր ընտրարշավը բավականին հաջող ստացվեց ,ցավոք մի փոքր չբավականացրեց՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ