23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մելիք-Ադամյանի ճեմասրահը՝ քրջի բազար. «Հրապարակ»

«Այս դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը մեր հարցին ի պատասխան նախ ասաց. «Ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա՝ այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։ Իսկ ի՞նչ է եղել նոյեմբերի 9-10-ի գիշերը վնասված գույքի հետ։

«Տարբեր տեղերում․․․ դռները, որոնք կոտրվել են, որը հնարավոր է եղել, վերանորոգել ենք, տարբեր բաներ, որոնք կոտրվել են, քննչական մարմինների կողմից առգրավվել ու արձանագրվել են։ Ճիշտն ասած՝ այս հարցի պատասխանատուն ես չեմ, այդ հարցով պետք է դիմեք վարչապետի աշխատակազմ»։ Այսինքն՝ այնպես չէ, որ ճեմասրահի պատճառով չի գործում Մելիք Ադամյանի դահլիճը։

Մարկոսյանը պատասխանեց՝ բայց ո՞վ է ասում, որ չի գործում, վերջին միջոցառումը եղել է ապրիլի 10-ին։ Մայիսի 1-ին այստեղ պետք է կայանար ՀԱԿ համագումարը՝ հետաձգվել է մայիսի 10-ին։ Մարկոսյանն ասաց՝ հետաձգումը կապ չունի ճեմասրահի ծանրաբեռնվածության հետ, «այլ իրենց ղեկավարների առողջական խնդիրների հետ է կապված»:

Այս և այլ մանրամասների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ