Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը պատերազմի հրավեր է. ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը մեկնաբանել է Արցախում ադրբեջանական հերթական ագրեսիան:
“Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այն, որ մեր Զինված Ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, այստեղ կարեւոր է հարցի քաղաքական բովանդակությունը… ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երեւանի մասնայցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացին լիիրավ մասնակից չյ դառնա ԼՂՀ օրինական իշխանությունը…
Ալիեւի հետ որեւիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է… ՍԴՀԿ–ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքներին եւ հույս հայտնում, որ նրանց մահն անպատասխան չի մնա…”,-ասվում է նրա մեկնաբանության մեջ: