23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վանեցյանին հարցաքննության են կանչել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը եւ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի զինվորական դատախազությունը ստուգի քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը եւ հաստատի այն: Սակայն այստեղ էլ տեղի է ունեցել անսպասելին. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քննչական կոմիտեի որոշումը եւ քրեական գործ է հարուցել ու կրկին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին՝ քննություն իրականացնելու համար: Ասել է թե՝ Դատախազությունը չի հաշտվել կոմիտեի որոշման հետ եւ որոշել է մինչեւ վերջ գնալ Արթուր Վանեցյանի գործողությունների մասով, նպատակ է դրել ամեն կերպ հասնել նրան, որ այդ հոդվածով քրգործ հարուցվի, ու Վանեցյանը պատժվի: Իրավական դաշտում, սակայն, փաստարկները համոզիչ չեն»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ