01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սամվել Բաբայանի մանիպուլյացիան․ «Փաստ»

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները բավականին վատ ազդեցություն ու տպավորություն են թողել զինվորականների վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաբայանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել էր զինվորականների, բանակի վրա՝ փորձելով մաքրել քաղաքական իշխանությանը: Հիմնական թիրախը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էին, սակայն հասկանալի է, որ, ընդհանուր առմամբ, փորձ է արվում պարտությունն ամբողջությամբ բարդել բանակի վրա: Սա, փաստացի, ամբողջովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների տիրույթում, երբ բոլորը համարվում են մեղավոր, իրենից բացի:

Առանց այդ էլ Բաբայանը Հայաստանում և Արցախում խիստ հակասական կերպար է ընկալվում, գումարած դրան՝ այս հայտարարությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, հունից հանել են զինվորականներին: Թերթի տեղեկություններով, զինվորականները, Բաբայանի՝ իրենց վերագրվող քննադատությունը մանիպուլյատիվ են համարում՝ համոզմունք հայտնելով, որ շատ օպերացիաների տապալման հարցում Սամվել Բաբայանն ունի լուրջ դերակատարություն և այսպիսի հայտարարություններով փորձում է պաշտպանվել»,-գրում է թերթը։

Այս և այլ մանրամանսերին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ