23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական կամայական և նվաստացուցիչ որոշումը․ «Հրապարակ»

«Արցախի իշխանությունները կրնկակոխ հետեւում են հայաստանյան ավանդույթներին եւ կամայական որոշումներ կայացնում՝ իշխանությունից քաղաքացիներին կախվածության մեջ գցելով։

Մարտի 17-ին Արցախի կառավարությունն անհասկանալի որոշում է կայացրել՝ պատերազմից հետո հերթական աջակցության ծրագրով, սահմանելով, որ եթե ընտանիքի համատեղ բնակվող անդամներից մեկը՝ ամուսին, ծնող, զավակ, խուսափել է պատերազմին մասնակցելուց, ապա ընտանիքը չի կարող օգտվել վարկային աջակցությունից։

Դիցուք, եթե եղբայրներից մեկը մասնակցել ու զոհվել է պատերազմում, իսկ մյուսն իր ընտանիքին փախցրել է Արցախից, ապա նրանց ծնողները չեն կարող վարկային արտոնությունից օգտվել։ Արցախում սա կամայական եւ նվաստացուցիչ որոշում են համարում, փաստացի կառավարությունը նման ծնողներին ոչ թե որպես հերոսի, այլ դասալիքի ծնող է ընկալում։

Մինչդեռ դասալքության համար օրենքով պատիժ է սահմանվում, եւ դրանով կարող է փակվել այդ հարցը։ Այս որոշման ենթատեքստն այն է, որ նման ընտանիքները դիմեն իշխանությանը, վերջիններս ընդառաջեն, եւ ստացվի, որ իշխանությունը լավություն է անում նման ընտանիքներին, եւ դրանով կախման մեջ են գցում մարդկանց>:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ