26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի սկզբանե Հայաստանի և Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու․ «Ժողովուրդ»

«Ապրիլի 8-ի խայտառակությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պատժվողներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատ­վամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաս­տատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դա­տարկ՝ առանց հայրենադարձված գերիների:

Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գևորգյանը գերիների մասով իր հայտնի հայ­տարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա: Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար:

Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի և Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բեր­վելու: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գևորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշ­տոնյայի անունը), և ինչու մինչև հիմա հանրությանը մոլորեցնելու և հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում: Սա մի հարց է, որի համար պետք է պատժվողներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ