07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վերահսկիչի գործերը՝ դատախազի սեղանին. Ժողովուրդ

Մինչ ՀՀ վեքահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության արդյունքները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, եւ դեռեւս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից չի ներկայացրել այն, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՔԾ-ում սկսել են քննել փաստաթղթում բերված չարաշահումների փաստերը:

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:

 ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել:

 Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ։ ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատից պահանջել է զեկույցում մատնանշված խախտումները փաստող արձանագրությունները եւ մնացած փաստաթղթերը: Գլխավոր դատախազությանն են ներկայացվել նաեւ արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան գերատեսչությունների եւ պետական հիմնարկների բացատրություններն ու առարկությունները, որոնք կազմվել են հենց ՎՊ-ի պահանջով։

Մանրմասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ