20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոստանջյանի հորդորը՝ կառավարությանը

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ գրավոր հարցում է ուղարկել կառավարությանն ու պատասխան չի ստացել: ՛՛Նոր էլ ականատես եղա, թե կառավարությունն ինչ օրենքի խախտմամբ է Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակել: Հորդորում եմ կառավարությանն աշխատել օրենքին սահմաններում ու չծանրաբեռնել դատական համակարգը մեր կողմից ներկայացված հայցերով՛՛,-նշեց նա: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ գրավոր հարցը սահմանված կարգով չի ներկայացվել, ու այդ պատճառով էլ որպես պատգամավորական հարցում չի ներկայացվել, ամեն դեպքում այդ հարցը կուսումանսիրվի:

Պատգամավորը բարձրացրեց նաև Սևան ՔԿՀ-ի բանտարկյալներից մեկի՝ Անդրանիկ Բեգլարյանի նամակում արծարծված խնդիրը: ՛՛Այդ կալանավորը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ութ ամիս է պատիժ է կրում, չափանիշներն ունի, որ ենթարկվի պայմանական ազատազրկման, բայց չի ենթարկվել: Այսօր շուրջ չորս հազար կանալավոր կա ՀՀ-ում, ու կարող ենք թեթևացնել մեր կանավայրերը, օգնել, որ նրանք ազատ արձակվեն ու ինտեգրվեն հասարակության մեջ՛՛,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ քաղաքացին գողացել է մի քանի բջջայն հեռախոս, ծնողազուրկ է, ունի ինը ամսական երեխա:

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ նախարարը չի կարող տիրապետել բոլոր դատապարտյալների քրեական պատմությանը: ՛՛Սևան ՔԿՀ-ում, որպես կանոն, կրկնահանցագործորներն են գտնվում, և շատ հնարավոր է, որ այդ անձը վարքագծի խնդիր է ունեցել ՔԿՀ-ում, որովհետև դա էական նշանակություն ունի պայմանական ազատության դեպքում՛՛: Ամեն դեպքում նա խոստացավ ուսումանսիրել այս կանալավորի գործն ու մանրամասները տեղեկացնել պատգամավորին: Ինչ վերաբերում է պայմանական ազատազրկման ծրագրին, ապա նախարարն ասաց, որ հայեցկարգը հիմա մշակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ