Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար․ Մեդիապորտ
Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար։ Այս մասին տեղեկանում ենք Մեդիապորտ տելեգրամյան ալիքից։
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո, անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թորոսյանն իրեն հատուկ լկտի պահված է դրսևորել, ծնողների նյարդերը տեղի են տվել: Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առջև:
Արսեն Թորոսյանին զայրացած ծնողների ձեռքից փախցրել են Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու մի քանի այլ աշխատակիցներ: