24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սրանք ծափահարում են կապիտուլյանտին, մեր ազգի ոսկե գենոֆոնդը թուրքին «մատաղ անողին», ազգս հաշմանդամ, գերի, անհայտ կորած դարձնողին, 18 տարեկանների մարմինները ամիսներով սառնարաններում պահողին

Դարի  «հարսանիքը» 
 
Սրանք ծափահարում են կապիտուլյանտին, մեր ազգի ոսկե գենոֆոնդը թուրքին «մատաղ անողին», ազգս հաշմանդամ, գերի, անհայտ կորած դարձնողին, 18 տարեկանների մարմինները ամիսներով սառնարաններում պահողին, մորը որդու ոսկորի նմուշ տվողին։
 
Սրանք ծափահարում են մեր ծաղկուն երկիրը ավերակ դարձնողին, երկիրը պառակտողին, ատելություն սերմանողին ու ծաղրանքը որպես ցեխ մեր դեմքին շպրտողին՝ մենք միասին կերտելու ենք Հայաստանի ու Արցախի երջանիկ ապագան։ Սա ծա՞ղր չի Արցախի, Հայաստանի ժողովուրդների հանդեպ, երբ հանձնվել է Արցախի 75 տոկոսը, իսկ Հայաստանի տարածքում արդեն փողփողում են ադրբեջանական դրոշները, նոր սահմաններ են չափագրվում։ Ծա° ղր չէ, երբ մեր ոսկե գենոֆոնդը զոհելով, ազգը հաշմանդամ դարձնելով, խոսում է Արցախի ու Հայաստանի երջանիկ ապագայի մասին։
 
Սա՛ է «դարի ամենաթող հարսանիքը» , երբ պարում են 5000 և ավելի մատաղատի կյանքերի արյան ու փրկության աղերսների վրա։ Սա է իմ քայլի ծափահարություններով ու դըմփ- դըմփ -ով խայտառակության հարսանիքը, երբ մահվան չարագույժ հնչյունների ներքո ողբալու փոխարեն, պարում են․․․
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ