07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում նկարազարդվել է 269 բակային տարածք

Բակերի բարեկարգման տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք: Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, թեմաներն  ընտրվել են միջավայրին համապատասխան՝  հայկական բնաշխարհի պատկերներից, մինչև երիտասարդ նկարիչների մտքի թռիչքի արդյունքում ստեղծված նոր մտահղացումներ: Աշխատանքների թեմաներն ընտրվել են նաև  հաշվի առնելով տեղի բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդման համար թիրախային տարածքները եղել են ավտոտնակների և հարակից այլ շինությունների գորշ պատերը:

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում իրականացվել են նաև պանելային շենքերի արտաքին դեկորատիվ գունազարդումներ: Այս տարի գունազարդվել է 9 շենք: Թե´ այս, և թե´ բակերի նկարազարդման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ