20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարության փոփոխությունը բավարար չէ

”Վարչապետն ասաց, որ կառավարությունը չունի կախարդական փայտիկ, որ մեկ ակնթարթում լուծի կուտակված խնդիրները, վերացնի տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան:  Ինչ խոսք, երկրի այսօրվա ծանր  սոցիալ-տնտեսական իրավիճակը մեկ օրում չի առաջացել”,-այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը և ավելացրեց, որ այժմ շատ է խոսվում աշխատսնքի ծավալները մեծացնելու անհրաժեշտության մասին, մինչդեռ տարիներ շարունակ քաղաքականությունն ուղղված է եղել շուկայում մենաշնորհային դիրքեր զբաղեցնող ներկրողների, մի խումբ մարդկանց շահերի սպասարկմանը:

՛՛Ակնհայտ է, որ բյուջետային մուտքերը էսպես ավելին կլինեին, եթե իրական,  արդյունավետ պայքար ծավալվեր կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ՛՛,-  նշեց նա:  Ըստ պատգամավորի`խոշոր բիզնեսի ստվերի դեմ վճռական պայքարի գործուն քայլեր չեն նշմարվում և չեն նշմարվի, որովհետև խոշոր բիզնեսը վաղուց սերտաճել է պետական համակարգի կառավարման համակարգին: ՛՛Երկրի այսօրվա ծանր վիճակում, երբ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում,  բարձրաստիճան պաշտոնյաները պետք է զերծ մնան շռայլություններից, իրենց զսպվածությամբ և համեստությամբ օրինակ ծառայեն, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը՛՛,-նկատեց նա:

 ՛՛Երկիրը համակողմանի ճգնաժամից դուրս բերելու համար կառավարության փոփոխությունը բավարար չէ, անհրաժեշտ է ավելի խորը համակարգային փոփոխություններ: Չենք կարող կողմ քվեարկել բյուջեի նախագծին, քանի որ այն երկրում ստեղծված իրավիճակին համարժեք չէ: Սա այն կառավարությունը,  այն իշխանությունը չէ, որն ի վիճակի է իրականացնել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ՛՛,-  եզրափակեց պատգամավորը:  


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ