20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլորն էլ կարող են հարյուր հազարից խոսել. Գ. Սահակյանը՝ Ծառուկյանին

՛՛Այլ ան է միտինգին ասելը, այլ բան է քաղաքական իրավիճակը, այլ բան է այն միջոցները, որոնք պիտի գործադրվեն, այլ բան է խոսքը, բոլորն էլ կարող են խոսել հարյուր հազարից, երկու հարյուր հազարից՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը կապված էր Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ, որ եթե սահմանադրական բարեփոխումների ու ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները չընդունեն, հազարներով կփակեն փողոցները ու կպարտադրեն իշխանափոխոխություն:

Նա նշեց, որ նման իրավիճակներ առաջանում են, երբ հասարակության մեջ դրա պայմանները կան, և քաղաքական այնպիսի ուժեր են, որ կկարողանան իրագործել հասարակության շահը: ՛՛Մեզ մոտ լրիվ հակառակն է, մեզ մոտ ձևավորվում է քաղաքական դաշտում ուժեր կամ ուժ և սկսում է ժողովրդին համոզել իր հետևից գնալ, իսկ դասական քաղաքականության մեջ ինքը ժողովուրդն է ոտքի կանգնում, իսկ քաղաքական ուժերն ուղղորդում են՛՛:

Հարցին՝ ինչպես է վերաբերում Գագիկ Ծառուկյանի հավակնություններին առաջադրվել նախագահի պաշտոնում, Գ. Սահակյանն ասաց, որ երկիրն ունի նախագահ: ՛՛Երբ կգա նոր ընտրությունների ժամանակը, կքննարկենք, կխպատասխանենք՛՛:

Հարցին, թե արտահերթ ընտրություններ բացառում է, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Դա շատ բացասական երևույթ է, քավ լիցի, ես կարծում եմ, որ մեր քաղաքական այսօրվա օրակարգում նման խնդիր ոչ քննարկվում է, ոչ էլ իրականության մեջ կա՛՛:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը ասել է, թե երկրում անկայուն վիճակը դուր չի գալիս ՌԴ-ին ու խոչընդոտում է ԵՏՄ-ի կայունությանը ևս, արդյոք ՌԴ-ից ահազա՞նգ են ստացել, Գալուստ Սահակյանը բացասական պատասխանեց. ՛՛Ոչ, նախ ահազանգ չենք ստացել, չէինք էլ կարող ստանալ, որովհետև դեռևս մենք պայմանագիրն էլ չենք քննարկել խորհրդարանում: Ընդհանուր առմամբ ասեմ, եր եթե մի երկրուկ քաղաքական իրավիճակը լարված է լինում և վտանգավոր է դառնում, բնականաբար, վտանգները շատանում են տվյալ երկրի նկատմամբ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ