Ի՞նչ ասեմ, ընդդիմությանն ուրախացնե՞մ
‘’Սերժ Սարգսյանը նման հայտարարություն չի արել, որ պետք է վերանայել, պարզապես ասել է, որ այդ կետերը կարելի է քննարկել՛՛,-այսօր Ազգային ժողոում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել կառավարությանը վերանայել քառյակի ներկայացրած 12 կետերը: Դիտարկմանը, որ մի քանի ամիս առաջ վարչապետը մերժել է այս կետերը, նա արձագանքեց. ՛՛Վարչապետը չի մերժել, նա ընդամնեը պատասխանել է հարցադրումներին, որը կարելի է, որը ինչ չափով կատարել՛՛:
Հարցին, թե ընդդիմության հանրահավաքներին էին պատճառը, որ նման հայտարարություն արեց նախագահը, Սահակյանն այսպես պատասխանեց. ՛՛Ի՞նչ ասեմ, պատասխանեմ, ընդդիմության ուրախացնե՞մ: Դուք չզագացի՞ք, որ մենք ընդամենը ականջալուր եղանք հարցադրումներին, ոչ թե հանրահավաքներին: Որը որ հնարավոր է, բնական է, կատարում ենք, առավել ևս առանց հանրահավաքի քաղաքական ուժերը խորհրդարանում մշտապես քննարկումներ են անում, ցանկացած հարց քննարկում են՛՛:
ԱԺ նախագահն ընդգծեց՝ ՀՀԿ-ը հետքայլ անող քաղաքական ուժ չէ, չեն էլ մտածեում հետքայլելու կամ հոխորտալու մասին, կատարում են իրենց ծրագրերը:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը նամն հայտարարություն արեց, նա ասաց. ՛՛Ես այդ հանդիպման մասին տեղյակ չեմ: Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնական քննարկումների կարգի հանդիպում ունենալ՛՛: Ինչ վերաբերում է նախագահի հորդորին՝ թշնամանքով չվերաբերել ընդդիմության առաջարկներին, և հարցին, թե մինչև հիմա թշնամանք կա՞ր, ապա Սահակյանն ասաց. ՛՛Կարծում եմ՝ մեր հանդուրժողականության հետևանքով է, որ այսօր և լրագրողներն ունեն ազատ խոսքի իրավունք, և ընդդիմությունն է կարողանում առանց արգելքների քայլեր անել, այնպես որ մենք միշտ էլ հանդուրժողական ենք եղել՛՛: Հարցին, թե փշերով չեն ընդունելու ընդդիմությանը, նա ասաց. ՛՛Նայած՝ եթե հոյհոյանքներ են, ոչ թե փշերով, այլ…: Իսկ խելամիտ առաջարկությունները միշտ էլ քննարկվելու են ու հաճախ ընդունվել են՛՛:
ԱԺ նախագահը, սակայն, չասաց, որ կետերից որն են սկսելու առաջինը կատարել: ՛՛Ճիշտն ասած՝ այնքան են ասել կետեր, որ մոտավորապես հիսուն են դառել՛՛: ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե պահանջները հնարավորի սահմանում կարողնան լուծել, անպայման կանեն: Օրինակ՝ ԸՕ փոփոխության, ըստ Սահակյանի, կլինի ճիշտ ժամանակին: Վերջինս դեմ է նաև ընտրացուցակներ փակցնելուն: