՛՛Առաջիկա մի քանի ամիսներին տրանսֆերների անկում չի լինի՛՛
Ազգային ժողովում 2015 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու պետական բյուջեում արտացոլված չէ ԵՏՄ անդամակցության ռիսկերը. ՛՛Մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին, կարող է տրանսֆերտների անկում լինել, ռուբլու արժերկում: Այս ամենը պետական բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնվեր, դուք չեք փորձել հաշվարկներ անել այդ գործընթացների վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամողջ աշխարհը՝ այլ՛՛,- ասաց Զուրաբյանը:
Գագիկ Մինասյանն ասաց, որ քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել ԵՏՄ անդամակցությունը, Հայաստանը չէր կարող դրա հետ կապված գործընթացներրն արտացոլել պետական բյուջեում:
՛՛Ինչ վերաբերվում է տրանսֆերների անկմանը, ապա երեկ Կենտրոնական բանկի նախագան հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսներին տրանսֆերների անկում չի լինի՛՛: Ռուբլու արժեզրկման հետ կապված նա նշեց, որ դա քաղաքական դրդապատճառներ ունի:
՛՛Աշխարհւմ ընդունված տարբերակ է, որ պետությունը պետք է զարգացման տարբեր սցենարներ ներկայացնի: Շատ հանգիստ կարելի է այդ ամենը նախատեսլ, որը չի արվել՛՛,- եզրափակեց Զուրաբյանը: