20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանը չցանկացավ հանել կոստյումը

”Այս հարցը չեմ տալիս Ձեզ վատ վիճակի մեջ դնելու, կամ ինչպես ընդունված է հանրության շրջանում ասել` նեղը գցելու համար, ուղղակի ուզում եմ ճշտել և հասկանալ ձեր զգացողությունները:  Մեծ հպարտությամբ  ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ  կենսաթոշակը 14 հազար դրամից կդառնա 16 հազար դրամ:  Ինչպե?ս պետք է ընկալի թոշակառուն Ձեր այս հայտարարությունը”,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Նա նշեց նաև, որ բյուջեով նախատեսվում է, որ միջին կենսաթոշակը 36 հազար դրամից դառնալու է 41 հազար  դրամ,  մինչդեռ սպառողական զամբյուղն այսօր արդեն կազմում է 56 հազար դրամ:
՛՛Դուք երկար տարիներ ՀՀ-ում լինելով պետական պաշտոնյա՝  Ձեր ընտանիքը հայտարարագրում է 6 մլն դոլար:  Ի՞նչ զգացողություն պետք է ունենա մանկավարժը, երբ հպարտությամբ ֆիքսում եք, որ միջին աշխատավարձը 152.100 դրամից կդառնա 153.300 դրամ, և օրինակ, հիմա Ձեր հագի կոստյումն արժե այդ նույն մանկավարժի 4 տարվա աշխատավարձը՛՛,- շեշտեց Փաշինյանն ու հարցրեց, թե ինչ զգացողություն ունի նախարարը,  երբ 1000-1100 դրամների ավելացումներ է բաշխում թոշակառուներին, մանկավարժներին, սոցիալական անապահով այլ խավերին, միևնույն ժամանակ ինքը միլիոնավոր դոլարներ է կուտակել:

Գագիկ Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ նրա կոստյումն էլ ավելի թանկ կլինի, քան սահմանային գյուղում բնակվող խեղճուկրակ ինչ-որ քաղաքացունը: ՛՛Ինչ վերաբերում է իմ հայտարարագրին, ես մինչև պետական պաշտոնյա լինելը առաջին տարին գումարը հայտարարագրված է,  դրա բավարար հիմքերը կան, և ես որևէ խնդիր չունեմ՛՛:
Փաշինյանը հակադարձեց, որ Խաչատրյանը 1996 թվականից զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ և առաջարկեց լրագրողներին տալ թե իր, թե Խաչատրյանի կոստյումները, և լրագրողները տեսնեն պիտակները, ցույց տան հանրությանը, փորձագետներին:

Խաչատրյանն արդարացավ, թե լրագրողների առաջ հանվելու ցանկություն չունի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ