07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարի ժամանակ մահացել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոնը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախօրեին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարի ժամանակ մահացել է 94 կգ քաշային կարգի ծանրորդ, Հայաստանի 2012 թվականի պատանեկան առաջնության չեմպիոն Վանիկ Սարգսյանը:

“Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները` անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի ներկայացուցիչ` ծանրորդ Վանիկ Սարգսյանը, ով դեռ 20 տարեկան էր, ով բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու: Անկեղծորեն ցավակցում եմ ինչպես նրա, այնպես էլ բոլոր զոհվածների հարազատներին, ցանկանում եմ նրանց հոգու ամրություն` ճակատագրի այդ դաժան հարվածին դիմանալու համար:

Եվ թող Աստված լուսավորի բոլոր զոհվածների հոգիները”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ