26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կդառնա՞ Հայաստանը հայկական ոսկեգործության հանգույց

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն։ Սա մասնագետների գնահատականն է, ովքեր կարծում են, որ աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում դրա համար կպահանջվի 4-5 տարի։

Հայաստանում ոսկեգործության զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ազատ տնտեսական գոտու ստվեղծումը։ Այն պատրաստ է հարկային լայն արտոնություններ տրամադրել ներդրողներին։ Ազատ տնտեսական գոտում ներդրողներն ազատված կլինեն ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, գույքահարկի, ինչպես նաեւ ներմուծման մաքսատուրքերի վճարումից։ Սա լուրջ աջակցություն է արտաքին շուկաներում մրցակցային առավելություններ ստանալու համար։

Ոսկեգործության զարգացման համար նպաստավոր պայմաններ է ձեւավորել ոչ միայն ազատ տնտեսական գոտու ստեղծումը, այլեւ նոր տնտեսական տարածքին Հայաստանի անդամագրումը։ Դրանով ոլորտի ընկերությունները ստանում են շուկաներն ընդլայնելու եւ որակյալ հումք ձեռք բերելու հնարավորություններ։

Ինչպես հայտնի է, Հայաստանը պայմանավորվածություն ունի Ռուսաստանից անմաքս ալմաստներ ներկրելու վերաբերյալ։ Դա հնարավորություն է տալիս առանց հավելյալ 6 տոկոս արտահանման մաքսատուրքի ձեռք բերել ռուսական ալմաստի հումք։

Ոսկեգործության ոլորտում հայ գործարարներն ունեն բավական մեծ պոտենցյալ։ Միայն Ռուսաստանում հայ ոսկերիչների տարեկան շրջանառությունը հասնում է 500 մլն դոլարի։ Պոտենցյալն ավելի մեծ է Միացյալ Նահանգներում։ Այս շուկայում հայկական ծագումով ընկերությունների շրջանառությունը գերազանցում է անգամ 1 մլրդ դոլարը։

Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի այդ կարողությունների մի մասը բերել Հայաստան։ Խոսքը տարեկան 200-250 մլն դոլար արտադրական շրջանառությունների մասին է, ինչը միանգամայն իրատեսական է համարվում, առավել եւս ձեւավորված նոր հնարավորությունների պայմաններում։ Պատահական չէ, որ ոսկեգործության ոլորտի հայկական կապիտալն արդեն ունի որոշակի հետաքրքրություններ Հայաստանում արտադրական գործունեություն կազմակերպելու առումով։ Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ ոսկեգործության ազատ տնտեսական գոտում կգործեն 6-7 նոր ընկերություններ, որտեղ ընդգրկված կլինի շուրջ 1000 աշխատող։ Ակնկալվում է առաջիկա երեք տարիներին այստեղ գործող ընկերությունների թիվքը հասցնել 120-150-ի։

Ոսկեգործության ոլորտում մեծ է ոչ միայն արտերկրի հայ գործարարների, այլեւ հայաստանյան տնտեսավարողների պոտենցյալ։ Այդ են վկայում նաեւ վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները։ Աճի ցուցանիշներն այստեղ գրեթե մշտապես ավելի բարձր են եղել ընդհանուր տնտեսական միտումներից։

Վերջին երեք տարիներին միջին տարեկան աճը գերազանցել է 10 տոկոսը։ Եթե 20011թ. այն կազմեց 13 տոկոս, 2012թ.՝ 7 տոկոս, ապա անցած տարի հասավ 15 տոկոսի։ Սա հիմք տվեց կառավարությունը մշակել եւ հաստատել ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր, որի նպատակն է Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ