20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեհաստանում ընթանում է տափօղակով հոկեյի միջազգային մրցաշար

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը, որի հիմնական կազմում են Երևանի «Արարատ» հոկեյի ակումբի խաղացողները, մասնակցում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում նոյեմբերի 8-ից մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են նաև Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը:

Միջազգային մրցաշարին, հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Սերպինսկովի մարզչական ղեկավարությամբ, Հայաստանը ներկայացնում են դարպասապահներ Լևոն Ստեփանյանը և Արսեն Գասպարյանը, պաշտպաններ Արգիշտ Խաչատրյանը, Արտյոմ Մանուկյանը,  Սամվել Դավթյանը, Սերգեյ Սապեգոն և Արմեն Ղազարյանը, հարձակվողներ Արտյոմ Բազյանը, Ալեքսանդր Օհանյանը, Եգոր Սերպինսկին, Գեորգի Բադալյանը, Գեորգի Բուրդոյանը, Իվան Սարկիսովը, Արթուր Սարգսյանը, Եվգենի Մեխովը և Ռուբեն Մովսիսյանը:

Նշենք, որ մեր հավաքականը նախապես 3-օրյա հավաք էր անցկացրել Բելառուսում, որտեղ «Վիտեբսկ» հոկեյի ակումբի հետ ստուգողական խաղի ժամանակ մեր տղաները հաղթանակ են գրանցել` 4:2 հաշվով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ