20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչինչ էլ չի փոխվելու /վիդեո/

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ եռյակում եղած տարաձայնոթւյունները խոսում են պառակտման մասին, սակայն պառակտման լինել-չլինելը ոչնչի չի բերի: ՛՛Միասին, առանձին, ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ հետ առանց ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛, միանալով, առանձնանալով դա ոչ մի բանի չի կարող բերել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը:

՛՛Մի քանի անգամ կմիանան, չեն միանա, մի քանի բան կհայտարարեն, չեն հայտարարի, մեծ հետաքրքրության առիթ չէ՛՛,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ հույժ անհրաժեշտ է համարել, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։ 

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը. ՛՛Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ