06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Ժառանգությունից՛՛ դեռ չեն մեկնաբանում

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունն այս պահին դեռևս չի մեկնաբանում ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հայտարարությունները: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կուսակցությունում քննարկումներ ընթանում են, և հետո հավանաբար հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ հույժ անհրաժեշտ է համարել, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։ 

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը. ՛՛Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ