26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր կփորձեն ափալ-թափալ Փաշինյանին կարգավիճակ տալ այս երկրում, հանցակից կդառնան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններին ընդառաջ մարզային այցելություններով ստուգում է հանրային տրամադրությունները։ Այս կարծիքին է ՀՀԿ անդամ,  «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր Աննա Մկրտչյանը։

Մկրտչյանը կասկածում է, որ ընտրությունները կկայանան՝ պնդելով, որ հիմա ՀՀ-ում դրանց անցկացման նախապայմաններ չկան։
 
Ըստ նրա՝ որոշ քաղաքական ուժեր, արագ արձագանքելով Փաշինյանի գրառմանը, իրենց ռիսկի տակ գցեցին։

«էն մարդիկ, ովքեր կփորձեն ափալ-թափալ Փաշինյանին կարգավիճակ տալ այս երկրում, հանցակից կդառնան նրան»,- ասել է Մկրտչյանը։

Խոսելով նախկին նախագահների հանդիպումից՝ Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ դա  օրհասական էր։

«ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումով հասկանում ենք, որ ինչպիսի աղետալի վիճակում է երկիրը։ Հանդիպումն օրհասական էր մեզ համար։ Դրանք լինելու են շարունակական։ Մենք հայրենիքի կորստի առաջ ենք կանգնած, և նախկին նախագահները չեն տեսնում ահագնացող ռիսկերի վերացման ճանապարհը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ