23 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ի պատասխանը՝ ՀԱԿ-ին

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը:

՛՛Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը:

ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին՛՛,-ասված է Ուրիխանյանի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարության մեջ ասել էր. ՛՛Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ