12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 10-ը, ողջ աշխարհում  նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Ինչպես և մի շարք այլ տոների դեպքում, երիտասարդության օրվա պարագայում էլ կա թե՛ միջազգային օր՝ օգոստոսի 12-ը և թե՛ համաշխարհային օր, որը նշվում է այսօր։

Երիտասարդության համաշխարհային օրվա տոնը սահմանվել է 1945 թվականին։Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը: Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։

Այդ համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ