16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը կհամագործակցի, բայց նախագահի հրաժարականը չի պահանջի

“Օրինաց երկիր” կուսակցությունը պատրաստ է համագործակցել եռյակի ուժերի հետ, բայց դա չի նշանակում միանալ նրանց: Այս մասին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց “Արմենիա” հեռուստաընկերության “Ռ-Էվոլյուցիա” հաղորդման ընթացքում: Նա սակայն չի հանդիպել եռյակի ղեկավարների հետ: Այնուամենայնիվ, համագործակցելով հանդերձ՝ Բաղդասարյանը չի պահանջելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

“Սերժ Սարգսյանին մնացել է պաշտանավարելու ընդամենը 3 տարի, Սերժ Սարգսյանն  որպես ՀՀ 3-րդ նախագահ պետք է արժանապատիվ աշխատի եւ հեռանա, ես չեմ խոչընդոտելու նրա պաշտոնավարմանը, բայց չեմ օգնելու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը”,- ասաց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կողմ չէ արտահերթ քաղաքական գործընթացներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ